ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԴԻԼԻՋԱՆ,
ՋԱ՜Ն!
Դիլիջան դրախտավայր.
Եթե Աստված բարեհաճեր մի անգամ
Հայաստան գալ, ես նրան կհյուրընկալեյի Հովքում՝ Դիլիջանում: Սա
աշխարհի բոլոր գեղեցիկ անկյուններից տարբերվում է նրանով, որ
այստեղ մարդ մոռանում է իր մահկանացու
լինելը:
Դիլիջան առողջարան.
Դիլիջանի մեծագույն
առավելությունն այն է, որ այստեղ բուժվում ես առանց դեղ ու բժշկի:
Դիլիջանի օդի իոնային բաղադրությունն ու հարուստ բնությունը
բավականաչափ բարենպաստ է մարդու առողջության համար:
Դիլիջան հեքիաթային աշխարհ.
Դիլիջանի անտառներում ամեն մի
ծառի փչակում աստղ է քնած ու առասպել, ամեն մամռած ժայռ բարի հսկա է, ամեն մի
սառնորակ աղբյուր՝ բարի ժպիտ: Այստեղ, միայն այստեղ պետք է գաս՝ հոգիտ բուժելու
համար:
Դիլիջան թանգարանային քաղաք.
Դիլիջանը իրապես կարելի է անվանել թանգարանների քաղաք: Եթե փորձենք մեկական
րոպե կանգնել թանգարաններում ցուցադրված յուրաքանչյուր ցուցանմուշի մոտ, մեզ
անհրաժեշտ կլինի ծախսել ավելի քան մեկ շաբաթ:




